Բարդ Բիդլ | Հաջողության փերու շատրվանը

  1. Կարդա՛ գործը, գրի՛ր ասելիքը՝ Բարդ Բիդլ «Հաջողության փերու շատրվանը»
    • Ասելիքն այն է, որ փորձությունները մեզ հայտնում են մեր սխալների մասին և նույնիսկ ուղղում են։ Իսկ երջանկության հասնելու համար հարկավոր էր ուղղակի այդ փորձություններով անցնել։
  2. Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։
    • ․․․ու նրանցից ոչ մեկ երբևէ չիմացավ, ու չենթադրեց անգամ, որ Շատրվանի ջուրը կախարդական չէր։
    • Այս հատվածն շատ ազդեց իմ վրա, քանի որ ես էլ չէի կասկածում որ ջուրը կախարդական չէ։ Կարծում եմ՝ ասելիքի կեսն այս տողերի մեջ է արտահայտվում։
  3. Թվարկի՛ր պատմության հերոսներին և բնութագրի՛ր։
    • Էյշա – Էյշան ուներ հիվանդություն, որն իր կարծիքով անբուժելի էր, բայց նա բուժվեց Ալթիդայի օգնությամբ։ Էյշային ուղղակի պետք էին ընկերներ։
    • Ալթիդա – Ալթիդայի հարստությունները գողացել էին և նա երազում էր դրանք հետ բերելու մասին։ Եվ նա ի վերջո հասկացավ, որ փող աշխատելու համար նրան պետք էր տաղանդ։
    • Ամատա – Ամատան՝ սիրածի հեռանալու ազդեցության տակ, չէր հասկանում, որ այդ մարդն իսկապես լավը չէ և նրա հետ չլինելը երջանկություն է։
    • Ասպետ – Ասպետը սովորական մարդ էր, որը կարծես թե խնդիրներ չունի, բայց մի բան պակասում էր։ Պարզվեց, որ պակասում էր սերը։

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.