«Ջրի  կաթիլը»  Հանս Քրիստիան Անդերսեն

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլոր իրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավոր զարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեև կան  ու  այնտեղ  են,  իհարկե: Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  միամբողջ  ափսե  էակներ  … More  «Ջրի  կաթիլը»  Հանս Քրիստիան Անդերսեն

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:  Նադեր  Էբրահիմի 

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ: –  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի: Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  … More Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:  Նադեր  Էբրահիմի 

Կարմիր գլխարկը մարսեցու տեսանկյունից: Էրիկ Բերն

Մի անգամ մայրը Կարմիր Գլխարկին ուղարկեց անտառում ապրող տատիկին կարկանդակներ տանելու։ Ճանապարհին աղջիկը գայլի հանդիպեց։ Հարց․ այդ ո՞ր մայրը կուղարկեր փոքրիկ աղջկան անտառ, ուր գայլեր են ապրում։ Ինչու՞ նա ինքը չտարավ ուտելիքը, կամ չգնաց աղջկա հետ։ Եթե տատիկն այդքան անօգնական էր, ինչու՞ էր մայրը թողել նրան միայնակ ապրել հեռավոր խրճիթում։ Եվ եթե աղջիկն այնուամենայնիվ պետք … More Կարմիր գլխարկը մարսեցու տեսանկյունից: Էրիկ Բերն

Խորության որոնումը․ Կոստատնտին Շերեմետև

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։Արթուր Շոպենհաուեր Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ … More Խորության որոնումը․ Կոստատնտին Շերեմետև

Ծառերը․ Հերման Հեսսե

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և … More Ծառերը․ Հերման Հեսսե

Փոքրիկ դրախտ։ Դինո Բուցատի

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես … More Փոքրիկ դրախտ։ Դինո Բուցատի

Գարունը գրականության և արվեստի մեջ

ԳրականությունՆար-Դոս՝ ԳարունՎահան Տերյան՝ Աքսորավայրում, Գարնան երեկոՀովհաննես Շիրազ՝ Գարնանամուտ ԵրաժշտությունԱ. Վիվալդի՝ Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար «Տարվա եղանակներ»՝ «Գարուն»Է․ Գրիգ՝ Դաշնամուրային կվարտետ «Գարնանը» ՆկարչությունՋուզեպպե Արչիմբոլդո՝ «Գարուն» (La primavera)

Սերգեյ Դովլաթով. Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած ձևակերպման

Անիմաստ է սեխի բուրմունքի մասին պատկերացում ներշնչել մարդուն, որը տարիներով ծամել է իր կոշիկի քուղերը:  Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման: Մարդը բարի է… Մարդը սրիկա է… Մարդը մարդու բարեկամն է, ընկերը և եղբայրը․․․ Մարդը մարդու համար գայլ է… Եվ այլն․․․ Մարդը մարդու համար ամեն ինչ է, ամեն ինչ, ինչ կկամենաք: Կախված հանգամանքների խաչաձևումից: … More Սերգեյ Դովլաթով. Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած ձևակերպման

Անկեղծ չենք

«Անկեղծ չենք», կարդալ, վերլուծել Հեղինակը խոսում է այն մասին, որ մարդիկ սկսել են ստել և ներկայանում են որպես այն մարդը, որոնք իրենք չեն, ձևանում են որ բարեգործ են, գրող են և այլն։ Կարծում եմ՝ կյանքը, որի ընթացքում մտածում ես միայն այն մասին, թե ինչքան են փչացել մարդիկ, հետաքրքիր չի։ Իսկ կյանքը պետք է վայելել։ Երբ … More Անկեղծ չենք

Տերյանական բառերի բառարան

Դուրս եմ բերել Տերյանի բանաստեղծությունները օրվա տարբեր մասերի մասին՝ԱրշալույսԱռավոտՎերջալույսինԻրիկնաժամԵրեկոՄթնշաղԳիշերամութ Բարառան՝Սիրտ – այս բանաստեղծությունների մեջ նկատեցի, որ սիրտ բառը հաճախ է հանդիպում «հիվանդ» կամ «կարոտ» բառերի կողքին, կարծես Տերյանն այդպես էր արտահայտում զգացումները, որոնք բերում էր օրը։Երկինք – Տերյանը ըարբեր բանաստեղծություններում երկինքը տարբեր ձևերով էր ներկայացնում․ կապույտ, ասղտերով լի, անմատչելի, քնած։Ջուր – կարծում եմ, Տերյանը ջուրն … More Տերյանական բառերի բառարան

Ուլտարի կատուները

«Ուլտարի կատուները», կարդալ պատմվածքը, գրել վերլուծություն։ Մարդը և իր կինը վերաբերվում էին իրենցից թույլի հետ, ինչպես ուզում էին, ուղղակի բավականություն ստանալու համար կարծելով, որ չեն պատժվի։ Արդյունքում երկուսն էլ ստացան այն, ինչ տալիս էին կատուներին՝ մահ։ Ներկայացնել կատվի սիմվոլիկան տարբեր մշակույթներում։ Կատուն եղել է տան բարօրության ու խաղաղության խորհրդանիշ, որը տունը պաշտպանում էր չար ուժերից։Գերբագիտության մեջ … More Ուլտարի կատուները

«Շունն ու սրվակը» Գիյոմ Ապոլիներ

Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, … More «Շունն ու սրվակը» Գիյոմ Ապոլիներ