Բազմանկյան մակերես

Բազմանկյան մակերեսը հարթության այն մասն է, որը զբաղեցնում է բազմանկյունը: Որպես մակերեսի չափման միավոր վերցնում ենք այդ պատկերի կողմի չափման միավորի քառակուսին։ Օրինակ, պատկերի կողմը չափում ենք մետրով՝ մ, ապա մակերեսը կլինի քառակուսի մետր՝ մ²։ Տեսանյութ (պարագիծ և մակերես) Մակերեսի հատկությունները: 1. Հավասար բազմանկյունների մակերեսները հավասար են․ դրանց անվանում ենք հավասարամեծ պատկերներ։Եթե բազմանկյունների մակերեսները հավասար են, իսկ բազմանկյունները … More Բազմանկյան մակերես

Ա․ Իսահակյան | Մայրիկիս

Կարդա՛ Ա. Իսահակյանի «Մայրիկիս» բանաստեղծությունը։ ՄԱՅՐԻԿԻՍ Հայրենիքես հեռացել եմ,Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,Ազիզ մորես բաժանվել եմ,Տըխուր-տըրտում, քուն չունիմ: Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,Ախըր բարև բերել չե՞ք: Հավք ու հովեր եկան կըշտիս,Անձեն դիպան ու անցան.Պապակ-սրտիս, փափագ-սրտիսԱնխոս դիպան ու անցա՜ն: Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվինԿարոտցել եմ, մայրի՛կ ջան.Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,Թըռնիմ … More Ա․ Իսահակյան | Մայրիկիս

Կանոնավոր բազմանկյուններ

Կանոնավոր կոչվում են այն ուռուցիկ բազմանկյունները, որոնց բոլոր կողմերը և անկյունները հավասար են: Նկարում բերված են կանոնավոր բազմանկյունների օրինակներ՝ եռանկյուն (հավասարակողմ), քառանկյուն (քառակուսի), հնգանկյուն, վեցանկյուն: Եթե կանոնավոր բազմանկյան մեջ տանենք անկյունագծեր, ապա կստացվեն կանոնավոր ոչ ուռուցիկ բազմանկյուններ: Եթե անկյունագծերը տանենք նույն գագաթից, ապա կանոնավոր n-անկյունը կբաժանվի n−2 եռանկյունների: Կանոնավոր n-անկյան ներքին անկյունների գումարը 180°⋅(n−2) է: Քանի որ, կանոնավոր n-անկյան բոլոր անկյունները հավասար են, … More Կանոնավոր բազմանկյուններ

Վիետի Թեորեմ

Քառակուսային հավասարումը, որում ավագ անդամի՝ x² -ու գործակիցը հավասար է մեկի` a = 1, անվանում են բերված տեսքի քառակուսային հավասարում: Հետևյալ հավասարումները բերված տեսքի (լրիվ կամ թերի) քառակուսային հավասարումների օրինակներ են՝ Եթե քառակուսային հավասարման ընդհանուր տեսքը՝ ax² + bx + c = 0 է, ապա բերված տեսքի քառակուսային հավասարումների համար ընդունված է օգտագործել հետևյալ նշանակումը՝ x² + px + q = 0, որտեղ p-ն և q-ն տրված … More Վիետի Թեորեմ