Բայի սեռը

Բայի սեռը

  1. Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
    • ա. ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
    • բ. տրտնջալ, կարդալ, մրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
    • գ. հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
  2. Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
    • ա. երեսապատվել, անպատվել, կախարդվել, գգվել, գժտվել, անջատվել
    • բ. ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել, խելագարվել, փառաբանվել
    • գ. զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
  3. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
    • ա. երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
    • բ. սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել, շաղափվել, հպատակվել
    • գ. բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել
  4. Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
    • ա. չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
    • բ. հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
    • գ. կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել, հովվել
  5. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը.
    • ա. Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք ձեր գործը հանգիստ շարունակել:
    • բ. Մենք հակընդդեմ հայց ենք ներկայացրել դատարանին, որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
    • գ. Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և դժվար է նույնիսկ լվացվելը:
    • դ. Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր), որ չսայթաքես:
    • ե. Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի ուզում ինձ տեսնել:
    • զ. Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել, կապվել) և նորություններ իմանալ Արցախից:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.