Բնագիտություն։ Բակտերիաներ և սնկեր

Բակտերիաներ և սնկեր

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ՝

1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք բազմանում, կիսվում, շարժվում և սնվում են։

2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
Բատկտերիաները բացահայտել է Անտոնի վան Լևենհուկը խոշորացնող սարքի օգնությամբ։

3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբարենպաստ գործոններից:
Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև և պարուրաձև։ Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից

4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
Կա բակտերիաների սնվելու երկու եղանակ։ Մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, իսկ մյուս դեպքում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

5. Ինչո՞ւմ է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
Կան այնպպիսի բակտերիաներ, որոնք օգնում են բնությանը, և օգուտ են հասցնում մարդուն։ Դրանք օգտակար բակտերիաներն են։ Բայց կան այնպիսի բակտերիաներ, որոնք փչացնում են բույսը, և առաջացնում են հիվանդություններ։

6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
Կան սկներ, որոնք ապրում են ծառի տակ, և ծառը տալիս է նրանց սնունդ։

7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
Ամենավտանգավոր սնկերը, որոնք հանդիպում են մեր անտառներում՝ ճանճասպնն ու դժգույն գարշասունկն են։ Ճանճասպանն ունի կարմիր գլխարկ, որի վրա սպիտակ բծեր կան, որոնք ասես զգուշացնում է վտանգի մասին՝ “Ձեռք մի՛ տուր ինձ”։ Այդպիսի սունկը ոչ մի ուրիշ սնկի հետ չես շփոթի։ Դժգույն գարշասունկը լինում է տարբեր գույների, և կարող է նման լինել որոշ ուտելուն պիտանի սնկերի, օրինակ՝ դառնամատիտեղի։ Դժգույն գարշասունկը ուրիշ սնկերից կարելի է տարբերել իր ոտքի ներքևի մասում գտնվող օղակով։

8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
Ջրածնի պերօքսիդը համարվում է ամենաօգտակար միջոցներից մեկը։
3%-անեց լուծույթը համարվում է ամենաարդյունավետ ախտահանիչ միջոցը։
Վերքերը բուժելիս,օգտագործելով օրական մի քանի անգամ,այն ոչ միայն կանխում է բորբոքումը,այլև օգնում լավանալ: Անգամ գանգրենան կանխվում է:

9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:
Քանի որ, սնունդ ընթունելուց հետո ատամների արանքում մնում են ուտելիքի մնացորդներ, և ատամները մաքրելուց հետո ատամները մաքրվում են այդ մնացերդներից, և ալյլևս բակտերիաներ չեն մնում։


Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.