Իմ աշնանային հանգիստը

Այս աշնանային արձակուրդներին ես եղել եմ Խաչիկում, Եղեգնաձորում և Դիլիջանում։ Բոլոր վայրերում աշունը շատ գեղեցիկ էր։
Խաչիկը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Այնտեղ ապրում են իմ տատիկը, պապիկը և հորաքույրը։
Եղեգնաձորը Վայոց ձորի մարզկենտրոնն է։ Այնտեղ են ապրում իմ Գոհար տատիկն ու Գևորգ պապիկը։ Եղեգնաձորում կան շատ գեղեցիկ աշնանային տերևներ։ Այնտեղ ես շատ տերևներ եմ հավաքել։ Այնտեղ մենք տատիկիս հետ գնացինք «Մոմիկի այգի»։ Մոմիկը 11֊րդ կամ 13֊րդ դարի ճարտարապետ է և նա է կառուցել Նորավանքը։
Դիլիջանում գնացինք Հաղարծինի վանք, Եղջերուների պուրակ և խաղացինք անտառում։


Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.